Անցնել բովանդակությանը

Ինչպես դիմել ՊԵԿ էլեկտրոնային ՀԴՄ-ի հարցով

ՊԵԿ-ը էլեկտրոնային ՀԴՄ-ի համար առանձին գիծ չունի։ Ստորև ներկայացված են այն կապուղիները, որոնք ՊԵԿ-ն ինքն է հրապարակում src.am կայքում, և թե որն է հարմար Ձեր հարցի համար։ Տվյալները ստուգվել են 2026 թ. նոյեմբերի 20-ին։

Որ հարցով ուր դիմել

  • «Կարո՞ղ եմ կիրառել էլեկտրոնային ՀԴՄ»։ Օրինակ՝ պատվերներն ընդունում եք Instagram-ով, WhatsApp-ով կամ հեռախոսով, կամ պատվերն առցանց է, իսկ վճարումը՝ տեղում։ Հարցը ներկայացրեք գրավոր՝ e-request.am հարթակով։ Թեժ գիծը պարզաբանում կտա, բայց բանավոր։ Գրավոր պատասխանը գալիս է համարով և ստորագրությամբ ու մնում է Ձեզ մոտ։
  • ՀԴՄ-ի գրանցում, file-online.taxservice.am անձնական էջ, դիմումի ստորագրում՝ թեժ գիծ կամ մոտակա սպասարկման բաժին։
  • Կտրոնը չի անցել, սխալ VCR-ում, վկայականը չի բեռնվում՝ դա մեզ է վերաբերում, ոչ թե ՊԵԿ-ին։ Մեր կոնտակտները էջի ներքևում են։

Թեժ գիծ

+374 60 844 444 կամ 080 001 008, աշխատանքային օրերին՝ 09:00–18:00։ Պատասխանում են հարկային օրենսդրության վերաբերյալ հարցերին, ընդունում են առաջարկություններ և բողոքներ։

Գրավոր դիմում

  1. Մուտք գործեք e-request.am՝ eID-ով կամ mID-ով։
  2. Որպես հասցեատեր ընտրեք «ՀՀ պետական եկամուտների կոմիտե»։
  3. Որպես տեսակ ընտրեք «Դիմում»։ «Հարցումը» արդեն գոյություն ունեցող տեղեկության հարցում է՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով, և պարզաբանում չի տալիս։
  4. Մանրամասն նկարագրեք, թե ինչպես եք ընդունում պատվերները և ինչպես եք ստանում վճարումը՝ որտեղից է գալիս պատվերը, որտեղ է հանձնվում ապրանքը կամ մատուցվում ծառայությունը, կանխիկ թե անկանխիկ։

ՊԵԿ-ը դիմումի մուտքագրումը հաստատում է էլ. նամակով՝ հղումով, որով երևում է դիմումի ընթացքը։

Քարտուղարություն

  • Հեռախոս՝ +374 60 844 310
  • Էլ. փոստ՝ secretariat@petekamutner.am. Սա դեռևս պաշտոնական հասցեն է, թեև կայքը տեղափոխվել է src.am։
  • Առձեռն կամ փոստով՝ ք. Երևան 0015, Մ. Խորենացի 3, 7։ Աշխատանքային օրերին՝ 09:00–18:00, ընդմիջում՝ 13:00–14:00։

Հարկ վճարողների սպասարկման բաժիններ

№ՀասցեՀեռախոս
1ք. Երևան, Կոմիտաս 35+374 10 30-40-90
2ք. Երևան, Ս. Դավթի 87ա+374 10 30-91-80
3ք. Երևան, Դեղատան 3+374 10 30-42-85
4ք. Երևան, Շինարարների 3Ա+374 10 30-89-04
5ք. Երևան, Մոլդովական 41/3+374 10 30-92-32
6ք. Երևան, Մանթաշյան 27ա+374 10 30-93-27
7ք. Աշտարակ, Պռոշյան 29+374 60 84-94-66
8ք. Էջմիածին, Նար-Դոսի 11+374 60 84-95-04
9ք. Արտաշատ, Օգոստոսի 23, շ. 83+374 60 84-94-13
10ք. Գավառ, Նովոռոսիյսկի փ. 4+374 60 84-15-48
11ք. Գյումրի, Հովսեփյան 1+374 60 84-96-59
12ք. Եղեգնաձոր, Նարեկացի 8/3+374 60 84-97-05
13ք. Իջևան, Անկախության 12+374 60 84-15-83
14ք. Կապան, Ռ. Մինասյան 20ա+374 60 84-19-71
15ք. Աբովյան, Բարեկամության հր. 1+374 60 84-95-62
16ք. Վանաձոր, Վարդանանց 11+374 60 84-99-69
17ք. Սևան, Սայաթ-Նովա 1/1+374 60 84-96-10
18ք. Գորիս, Տաթևացի 9+374 60 84-97-72
19ք. Հրազդան, Սպանդարյան 24/1+374 60 84-17-66
20ք. Երևան, Կոմիտասի 35+374 10 30-41-56
21ք. Երևան, Խորենացու 3+374 60 84-43-16

Աղբյուր՝ src.am, սպասարկման կենտրոններ։

ՊԵԿ-ում ով է զբաղվում էլեկտրոնային ՀԴՄ-ով

Էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության կարգով զբաղվում է Վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչությունը։ Էլեկտրոնային ՀԴՄ կիրառելու հնարավորության մասին մեր գրավոր հարցերը ՊԵԿ-ն ուղարկել է հենց այնտեղ։ Համակարգի տեխնիկական մասով՝ գրանցում, վկայականներ, դասակարգիչների ծածկագրեր, զբաղվում է ՊԵԿ-ի «ՋԻ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՊՈԱԿ-ը։ Ստորաբաժանումների ղեկավարներն ու նրանց հեռախոսահամարները նշված են src.am-ում՝ ՊԵԿ կառուցվածքում։

Էլեկտրոնային ՀԴՄ-ի տեխնիկական հարցերով կարող եք դիմել «ՋԻ ՍՈԼՅՈՒՇՆՍ»-ին՝ info@g-solutions.am, +374 10 30-49-01, աշխատանքային օրերին՝ 09:00–18:00։ Էլեկտրոնային ՀԴՄ-ով այնտեղ զբաղվում է Թվային նախագծերի կառավարման դեպարտամենտը, որի ղեկավարն է Աննա Պողոսյանը՝ anna.poghosyan@g-solutions.am, +374 10 30-49-55, ք. Երևան, Ավ. Ահարոնյան 12/3։ Սա թեժ գիծ չէ. ընդհանուր հարցերով դիմեք թեժ գծին կամ գրավոր։

Մենք ՊԵԿ-ը չենք ներկայացնում և չենք կարող պատասխանել նրա փոխարեն։ Եթե ՊԵԿ-ի պատասխանը տարբերվում է այստեղ գրվածից, ճիշտը ՊԵԿ-ի պատասխանն է։

Հարցեր մնացե՞լ են

Գրեք support@vcr.am հասցեին կամ Telegram-ով — պատասխանում է կենդանի մարդ, ոչ թե բոտ։ Նամակագրությունը՝ ռուսերեն կամ անգլերեն։